Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը հավանության է արժանացրել Թուրքիայի ու Վրաստանի միջև էներգետիկ կամրջի ստեղծման հարցում փոխըմբռնման մասին ստորագրված հուշագիրը:
Այդ մասին հրապարակվել է Պաշտոնաթերթում (Resmi Gazete): Հուշագիրն Անկարայում Թուրքիայի ու Վրաստանի էներգետիկայի նախարարությունների միջև ստորագրվել է 2009 թվականի հուլիսի 29-ին:
Հուշագրի համաձայն՝ կողմերը երկու երկրների միջև հաստատված էլեկտրահաղորդագծերի միջոցով մատակարարելու են 650 մեգավատտ էլեկտրաէներգիա:
Հետագայում՝ կախված երկրներում էներգետիկ պահանջից, այդ մատակարարման չափը կարող է հասցվել մինչև 1000 մեգավատտի:










































