Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Փերին մտադիր է մասնակցել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցությունից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Փերին կդառնա 10-րդ հանրապետականը, ովքեր հայտարարել են նախագահական ընտրապայքարին մասնակցելու իրենց ծրագրերի մասին։












































