ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ հետաձգել է այն որոշման կատարումը, ըստ որի Իսրայելում ամերիկյան դեսպանատունը պետք է Երուսաղեմ տեղափոխվեր, չորեքշաբթի օրը հաղորդել է Սպիտակ տունը: Այս մասին հայտում է RIA Novosti-ն:
Երկրի ղեկավարը նշել է, որ ելնելով ազգային շահերից այն հետաձգում է 6 ամսով: Նրա խոսքերով՝ այդ որոշումն ուժի մեջ կմտնի այն ԱՄՆ-ի Կոնգրես փոխանցելուց հետո:
ԱՄՆ-ի Կոնգրեսը 1995 թվականին օրենք էր ընդունել Ամերիկայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն այդ քաղաքի վիճելի կարգավիճակի պատճառով, այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը որոշեց օգտվել իր իրավունքից և հետաձգել այդ որոշման իրագործումը: Նրա հետնորդ Ջորջ Բուշը և Բարաք Օբաման նույնպես հետևում են նրա օրինակին:
Ներկայումս ամերիկյան դեսպանատունը գտնվում է Թել Ավիվում, իսկ Երուսաղեմում տեղադրված է ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը:




































