Ինտերպոլին հաջողվել է պարզել ավելի քան 4 հազար օտարերկրացիների անձը, ովքեր հակամարտությունների գոտիներում, հիմնականում` Սիրիայում և Իրաքում միացել են ԴԱԻՇ-ի ծայրահեղականներին (Իրաքի և Շամի իսլամական պետություն): Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին:
«2014-ի սեպտեմբերին Ինտերպոլը ճանաչում էր ավելի քան 900 օտարերկրյա ահաբեկիչների: Այսօր, մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում, մեր բազային ավելի քան 4000 պրոֆիլ է հասանելի»,- հայտարարել է նա:










































