Chrdk.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները վստահեցնում են, որ կատուները կարող են երեխաներին դարձնել հիմար: Նման պնդմամբ հանդես են եկել Ֆլորիդայի ու Այովայի համալսարանների հետազոտողները:
Նրանք կապ են հայտնաբերել տնային այդ կենդանիների օրգանիզմում ապրող մակաբույծների ու երեխաների կողմից ընթերցանության ունակության նվազման միջև:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ երեխայի դպրոցական կատարողականը կարող է տուժել տոքսոպլազմի միաբջիջ օրգանիզմներից, որոնք վարակում են մեր մոլորակի բնակիչների մոտ 1/3-ին:
Դրանք թաքնվում են ուղեղի բջիջներում, ինչպես նաև մկաններում՝ հաճախ չհարուցելով որևէ ախտանիշ: Toxoplasma gondii ախտանիշը բազմանում է կատվազգիների աղիներում, սակայն կարող է ապրել նաև մարդու օրգանիզմում:









































