Համացանցում են հայտնվել բրիտանացի դերասան Թոմ Հարդիի արխիվային լուսանկարները, որոնցում նա կեցվածք է ընդունել ներքնազգեստով։ Դրանք ավելի վաղ տեղադրվել էին MySpace սոցցանցի իր պրոֆիլում: Այս մասին հայտնում է OK!-ը: «Ստյուարտ. Անցած կյանք» ֆիլմում թմրամոլի դերով հայտնի դարձած դերասանը վաղուց էջեր չունի սոցցանցերում և երևում է՝ մոռացել է ջնջել 2008թ. հրապարակված սադրիչ լուսանկարները:
Հարդիի լուսանկարներն արագ տարածվել են ԶԼՄ-ներում և համացանցցում:
Օգտատերերին ամենից շատ հետաքրքրել է լուսանկարը, որում դերասանը կեցվածք է ընդունել ձեռքը տաբատի մեջ:












































