20th Century Fox ընկերությունը թողարկել է անգլիացի թոփ-մոդել և դերասանուհի Կառա Դելևինի գլխավոր դերակատարությամբ «Թղթե քաղաքներ» ֆիլմի վերջին պաշտոնական թրեյլերը: Այս մասին հայտնում է Е! Online-ը:
Ջոն Գրինի համանուն վեպի հիման վրա նկարահանված արկածային դետեկտիվի համաշխարհային պրեմիերան ծրագրված է հուլիսի 24-ին: Գլխավոր դերերը կատարել են Կառա Դելևինը և Նաթ Վուլֆը:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ դպրոցն ավարտած Քյու Ջեյկոբսենը մանկուց գաղտնի սիրահարված է իր հրաշալի և հանդուգն հարևանուհի Մարգո Ռոթ Շպիգելմանին: Մի անգամ գիշերը նա Ջեյկոբսենին կանչում է մասնակցելու իրեն նեղացնողների դեմ «պատժիչ գործողությանը», և նա համաձայնում է: Հաջորդ օրը Քյուն իմանում է, որ Մարգոն անհետացել է՝ իր համար թողնելով միայն խորհրդավոր ուղերձներ, որոնք նա պետք է գուշակի՝ նրան գտնելու համար:









































