Եվրոգոտում գործազրկության մակարդակը, ապրիլի արդյունքներով, ընկել է՝ 2012-ի մայիսից ի վեր ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով 11.1 տոկոս։ Այս մասին ասվում է Eurostat-ի հաղորդագրությունում։
Մարտի արդյունքներով՝ գործազրկությունը եվրոգոտում կազմել է 11.2 տոկոս։ Անցած տարվա ապրիլին գրանցվել է 11.7 տոկոս ցուցանիշ։
Անդամ երկրներից ապրիլին գործազրկության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայում (4.7%), ամենաբարձրը Հունաստանում (25.4%) և Իսպանիայում (22.7%): ԵՄ 28 երկրներում 23.504 մլն մարդ, որից 17.846 միլիոնը՝ եվրոգոտում, ապրիլին գործազուրկ են եղել։
ԵՄ 28 անդամ երկրում գործազրկությունը 2015-ի ապրիլին եղել է 9.7 տոկոս՝ կայուն մարտի համեմատ։ 2014-ի ապրիլին ցուցանիշը եղել է 10.3 տոկոս։








































