Շատերին է ծանոթ «Ջերմուկ Գրուպ» ընկերության լավագույն ապրանքանիշերից մեկը՝ «Մանկական բյուրեղ»-ը: Սակայն, քչերն են տեղյակ, թե որքան բարեգործական միջոցառումներ են կազմակերպվել «Մանկական բյուրեղ»-ի շնորհիվ: Բազում անապահով ընտանիքներ իրենց բնակարաններն համալրել են մանուկների բարեկեցիկ առօրյան ապահովող պարագաներով:
«Մանկական բյուրեղ»-ն այս տարի ևս շարունակել է իր «Ժպիտներ մանուկներին» արշավը՝ երջանիկ ակնթարթներ պարգևելով անապահով ընտանիքների, մանկատների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, հասարակական կազմակերպություններում ներառված երեխաներին:
Այս բարեգործական արշավում բոլորս էլ ունենք մեր ներդրումը, քանզի «Մանկական բյուրեղ»-ի ամեն շշից 1 դրամ փոխանցվում է բարեգործության:
Միասին կառուցե՛նք անհոգ մանկություն:











































