Հարավային Կորեայի իշխանությունները հանձնարարել են ավելի քան 200 տարրական դպրոցներ փակել՝ MERS կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 1500 մարդ գտնվում է կարանտինի մեջ։
Մեկ օրում երկրում վարակվածների թիվն ավելացել է 5-ով և հասել 30-ի։ Վիրուսի զոհն է դարձել 2 մարդ։
Չորեքշաբթի երկրի նախագահ Պակ Կեն Հեն արտակարգ հանդիպում է գումարել՝ առողապահակ ոլորտի ղեկավարների և բժիշկ-ճփորձագետների մասնակցությամբ՝ քննարկելու կարանտինի սահմանման միջոցառումները։
Ներկա պահն ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում հաշվում է MERS կորոնավիրուսի ավելի քան 1100 կրող։ վիրուսին զոհ է գացել 436 մարդ։
Վիրուսն առաջին անգամ գրանցվել է 2012 թվականին, Սաուդյան Արաբիայում։ Այն ախտահարումէ շնչուղիները։ ամեն ինչ սկսվում թեթև հարբուխից, մեկ շաբաթից վերածվում երիկամային անբավարարության և սուր թոքաբորբի։ Հիվանդությունը հաճախ մահացու ելք է ունենում։








































