Իսրայելը 50 մլն դոլար է ներդնում եռաշարք ստորգետնյա դամբարանի կառուցման համար: Թունելների ցանցն արդեն սկսել են պատրաստել՝ հայտնում է RT-ն:
«Գաղափարը թունելներ կառուցելն է, որտեղ կարելի կլինի հուղարկավորություններ անել: Դա հիշեցնում է թաղման հին միջոցը, որն օգտագործել են մեր նախնիները: Հուդայականության կանոններով՝ մենք բոլորս հողից ենք սերում, հողի մեջ էլ կգնանք»,- պատմել է Rolzur Tunneling ընկերության աշխատակից Ռոյ Գուսմանը:
Գլխավոր թունելում գերեզմանները հնարավոր կլինի տեղադրել պատերի մեջ և գետնին: Կենտրոնում կլինի հիմնական անցումը: Մարդիկ կկարողանան ազատորեն այցելել իրենց մտերիմներին:
Համալիրն առայժմ հաշվարկված է 22.000 տեղի համար, ապագայում այն հնարավոր կլինի ընդլայնել այնքան, որքան թույլ տա լեռան տակի տարածությունը:










































