«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները մտադիր են հանդիպում անցկացնել «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է հանրահայտ լրագրող Տանկրեդի Պալմերին:
Այսօր` հունիսի 3-ին «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչը Լոնդոն է ժամանելու` «քաղաքայիններ»-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով:
Մանուել Պելեգրինին, ով ներկայումս զբաղեցնում է «Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, կարող է հեռանալ աշխատանքից` անհաջող մրցաշրջան անցկացնելու պատճառով: Չիլիացի մասնագետի գլխավորությամբ «քաղաքայիններ»-ը երկրորդ տեղն են զբաղեցրել Անգլիայի առաջնությունում և ոչ մի տիտղոս չեն նվաճել:








































