Աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտների տվյալներով երկրում հաշվվում է 52 միլիոն շուն, և միայն 44․9 միլիոն մինչև 14 տարեկան երեխա: Բրազիլիայի բնակիչների 44․3 տոկոսը շուն է պահում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չենք ուզում ասել, որ Բրազիլիայում շներին ավելի շատ են սիրում, քան երեխաներին: Սա պարզապես համեմատություն է»,- France Presse-ին հայտնել է IBGE-ի նախագահը:
Ինչ վերաբերվում է կատուներին, ապա 202 միլիոն բնակչությամբ երկրում հաշվել են 22․1 միլիոն կատու:









































