Չինաստանի պիոներական կազմակերպության ղեկավարությունը Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ 12 րոպե տևողությամբ տեսահոլովակ է թողարկել` չինացի պիոներների հիմնի թարմացված տարբերակով: «Մենք կոմունիզմի ժառանգներն ենք» երգի ժամանակակից տարբերակը հիթ է դարձել ոչ միայն Չինաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Այս մասին գրում է South China Morning Post-ը:
Տեսահոլովակում, բացի կարմիր փողկապով տասնյակ երեխաներից, առկա են մարզիկների խմբեր, անօդաչու սարքեր, Չինաստանում հայտնի TFBOYS խմբի մասնակիցներ, Չինաստանի ազգային-ազատագրական բանակի գեներալ Չի Խաոտյանը և չինացի լեգենդար բասկետբոլիստ Յաո Մինը:
Մեկ օրվա ընթացքում ավելի քան 140 ռեփոսթ ունեցած տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել:










































