Դերասան Էդի Ռեդմեյնը հանդես կգա Ջոան Ռոուլինգի «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակության վայրերը» գրքի էկրանավորման մեջ գլխավոր դերում, գրում է ComingSoon-ը:
Նյութ Սքամանդերը, որին կմարմնավորի Ռեդմեյնը, մոգական կենդանաբան է և գրքի գլխավոր հերոսներից մեկը:
Ըստ գրքի սյուժեի` իր ճամփորդություններում Սքամանդերը հանդիպում է բազմաթիվ կախարդական էակների:









































