2014-ին 57-ամյա գերմանացին, ով շտապելիս է եղել իր գործերով, սայթաքել է Բեռլինի Տիրգարտեն շրջանում գտնվող Maritim հյուրանոցի աստիճաններին և ընկել` կոտրելով ոտքը, գրում է Euromag-ը:
Հայցադիմումում գերմանացին հյուրանոցից 37 մլն եվրո փոխհատուցում է պահանջել: Նման բարձր գումարը բացատրվում է նրանով, որ ոտքը կոտրելու պատճառով նա ստիպված է եղել հետաձգել Հարավարևելյան Ասիայում խոշոր շինարարական նախագծում իր մասնակցությունը: Դրա հետևանքով տղամարդը զգալի վնաս է կրել:
Բացի այդ, կոտրվածքն այնքան անհաջող էր, որ տուժածի առողջությունը վերականգնելու համար մի քանի վիրահատություն է անհրաժեշտ եղել:




































