Մախաչկալայի «Անժի»-ի նախկին խաղացող – մարզիչ Ռոբերտո Կարլոսը փոխել է աշխատավայրը:
Բրազիլացին, ով ճանաչվել է Թուրքիայի առաջնության 2013/14թթ մրցաշրջանի լավագույն մարզիչ (5-րդ տեղ՝ «Սիվասպոր»-ի գլխավորությամբ):
Նա 4 ամիս գլխավորել էր «Ախիսար»-ը, որից հետո որոշել է տեղափոխվել Քաթար: Կարլոսն արդեն պայմանագիր է կնքել «Ալ-Արաբի»-ի հետ:
«Շատ ուրախ եմ այս նշանակումից ու այստեղ եմ ժամանել մեծ սպասումներով: Պատրաստ եմ նոր աշխատանքին»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Կարլոսը:







































