Գրող, գրականագետ և գրաքննադատ Սարա Դանիուսն ընտրվել է շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար, որի անդամները ամենամյա Նոբելյան մրցանակներ են հանձնում գրականության ոլորտի ներկայացուցիչներին, հաղորդում է Euromag-ը:
Առաջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրել է կին`փոխարինելով Պիտեր Էնգլունդին:
Բացի այդ, որպես միջազգային մրցանակի ժյուրիի նախագահ`Դանիուսն այս տարի կհայտարարի մրցանակակրի անունը: Ժողովում նրան է պատկանում N7 բազկաթոռը:
Նշենք, որ գրականագիտության 53-ամյա պրոֆեսոր Սարա Դանիուսը ծնվել է Ստոկհոլմում: Նա սովորել է Ֆրանսիայում, ապա աշխատել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում:












































