Գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը պատասխանատու է վնասվածքներից և հիվանդություններից հետո նյարդային բջիջների արագ վերականգնման համար: Հետազոտողները կարծում են, որ այս հայտնագործությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ նյարդային հիվանդությունները, ինչպիսին է, օրինակ, շարժական նեյրոնի հիվանդությունը:
Հետազոտողները պնդում են, որ նոր հայտնագործությունը թույլ կտա կանխատեսել, թե ինչ արագությամբ են վերականգնվում մարդու նյարդերը ֆիզիկական ծանր վնասվածքներից հետո, որոնք առաջացել են մասնավորապես ավտովթարի հետևանքով: Ավելի վաղ հայտնի էր, որ ապոլիպոպրոտեին E գենը պատասխանատու է մարդու ուղեղի նյարդերի վերականգնման համար, որոնք վնասվել են ինսուլտի և Ալցհայմերի հիվանդության հետևանքով: Այս մասին գրում է Eurolab-ը:
Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս գենի ձևերից մեկը դանդաղեցնում է նյարդային բջիջների վերականգնումը, որոնք գտնվում են գլխուղեղում և ողնուղեղում:
Տվյալ հետազոտությունն առաջին հերթին օգնում է բացատրել, թե մարդու գեների խումբն ինչպես է նպաստում նրա արագ վերականգնմանը վնասվածքներից և հիվանդություններից հետո:
Տվյալ գեների հայտնաբերումը, որոնք պատասխանատու են նյարդային համակարգի ռեգեներացիայի համար, գիտնականներին մեկ քայլով մոտեցնում է նոր, անհատական բանաձևերի մշակմանը, որոնք կօգնեն վերականգնողական պրոցեսին:











































