Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել սեփական հոսքային երաժշտական ծառայություն, որն ամսական կարժենա 10 դոլար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ծառայությունն առաջին հերթին կմրցակցի Spotify-ի հտ։ Սպասվում է, որ ծառայությունը պաշտոնապես կներկայացվի հունիսի 8-ին մեկնարկելիք WWDC համաժողովի ժամանակ, սակայն ընկերությունը դեռևս չի փակել գործարքը այնպիսի խոշոր ձայնագրող ընկերությունների հետ, ինչպիսիք են Universal Music Group-ը, Sony Music Entertainment-ը և Warner Music Group-ը։
Բացի վճարովի բաժանորդագրությունից՝ Apple-ը հնարավորություն կտա լսելու նաև անվճար երաժշտություն, սակայն հասանելի ստեղծագործությունների թիվը կլինի սահմանափակ։








































