Ամառվա տապը վտանգավոր և վնասակար է հղիների համար՝ հայտարարել են գիտնականները իրենց վերջին հետազոտությունների հիման վրա։
Բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, որը կարող է ուղեկցվել բարդություններով։
Մասնագետները պարզել են, որ պտղի և կնոջ օրգանիզմի վրա առաջին հերթին ազդում է ջրազրկումը, այդ իսկ պատճառով ամառային շրջանում ապագա մայրիկին խորհուրդ է տրվում բավարար քանակությամբ ջուր խմել։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Օրգանիզմում ջրի սղությունը հանգեցնում է սրտի հետ կապված խնդիրների, ինչն իր հերթին անդրադառնում է երեխայի վրա։ Արգանդը սկսում է ակտիվորեն պատրաստվել ծննդաբերական գործընթացին։











































