«Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան նոր պայմանագիր է ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Այն մինչև 2020 թվականը ժամկետ ունի: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Նոր պայմանագրի համաձայն` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագինը 150 մլն եվրո է կազմում:
Հիշեցնենք, որ Ալբան «Վալենսիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2012 թվականին: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել 27 հանդիպումների, մեկ գոլ է խփել և գոլային երեք փոխանցում կատարել:








































