Մեծամորի բնակիչները դժգոհ են գործող իշխանություններից:
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեծամորցիները իրենց վրդովմունքը հայտնեցին:
«Աշխատել եմ Մեծամորի ատոմակայանում 1973 թվականից և դրա հիմնադիրներից մեկն եմ, բայց այսօր ես սոված եմ, հաց եմ մուրում, այս ինչ վիճակ է: Էս ժողովուրդը մեղկ են, մեր ու մանուկ ջարդվում են, բոլորը սոված են»,-վրդովվեց Միսակ Մելիքյանը: