Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին կարող է հրաժարվել Եգիպտոսի քաղաքացիությունից և ստանալ երրորդ երկրի քաղաքացիություն, որպեսզի, համաձայն եգիպտական օրենսդրության, խուսափի մահապատժից։ Այս մասին հայտնում է «Ալ-Ալյամ Ալ-Յաում» պորտալը։
Այսօր Կահիրեի քրեական դատարանը կհնչեցնի նախկին նախագահի և «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս ավելի քան 100 ներկայացուցիչների վերջնական դատավճիռը՝ լրտեսության և 2011-ի հունվարի անկարգությունների օրերին բանտից փախուստի դիմելու մեղադրանքներով։ Մուրսիին ու ևս 121 հանցակիցների սպառնում է մահապատիժ։
Վերլուծաբանների կարծիքով՝ Մուրսիի համար դժվար կլինի ամերիկյան անձնագիր ստանալը, սակայն որոշ տվալներով՝ նա միանգամայն կարող է Թուրքիայի քաղաքացիություն ակնկալել։









































