Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են 28-ամյա Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: Երիտասարդը կորել էր հունիսի 1-ին: ԱԻՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ռեդ Հոթել» հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական համալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ:
Ժամը 17.00-ի սահմաններում քաղաքացու ավտոմեքենան նկատել են «Գոշավանք» վանական հալալիրի մոտակայքում, այնուհետև քաղաքացուց տեղեկատվություն չի ստացվել:
Երեկ մինչև կեսգիշեր փրկարարները որոնել են նրան, սակայն ապարդյուն. մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:
Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վ. Տ.-ն գտնվել է Հաղարծին գյուղի տարածքում:
Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:









































