Հայտնի մոդել Կառա Դելևինը վերջերս հարցազրույցի ժամանակ պատմել է, որ դպրոցական տարիներին ըմբոստ է եղել, խախտել է կանոնները և մշտապես կատակել է քրոջ՝ Փոփփիի և նրա ընկերների հետ: 22-ամյա Կառայի խոսքով՝ ինքը երբեք չի սիրել կանոններ և բողոքել է այն ամենի դեմ, ինչն իրեն դուր չի եկել, հայտնում է starslife.ru-ն:
«Ես սահմանափակումներ չեմ սիրում: Եթե ինչ-որ մեկը փորձում է ինձ ինչ-որ բանում սահմանափակել, ես սկսում եմ բողոքել: Դպրոցում ես հաճախ միացնում էի հակահրդեհային ազդանշանը կամ սարսափելի բաներ էի դնում դպրոցականների կոշիկի մեջ՝ ձու կամ այլ բան: Օրինակ՝ մի անգամ ես Փոփփիի կոշիկի մեջ կարիճ էի դրել: Նա չհասցրեց հագնել կոշիկը, նախ տեսավ կարիճը: Այն ժամանակ մենք կռվեցինք, նույնիսկ ծեծկռտուք եղավ: Բայց ինձ բռնելն այդքան էլ հեշտ չէր: Ես նինձյայի նման էի»,- ասել է Կառան:








































