Ճապոնիայում 4 մարդ է տուժել մարդկանց խմբի վրա 700-կիլոգրամանոց օդային օձի ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է The Japan Times պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել «Մեծ օդային օձ» փառատոնի ժամանակ կենտրոնական Ճապոնիայում: Օդային խաղալիքը հանկարծ 200 մ բարձրությունից ընկել է հանդիսատեսի վրա:
13×12 մ բամբուկե օձի ընկնելուց տուժել են 7-ամյա երեխա, 3 մեծահասակ: Նրանցից մեկը 73-ամյա տղամարդ է, որն անգիտակից վիճակում հոսպիտալում է:
Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը:









































