Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություն։ Նրանք քննարկել են միջխորհրդարանական համագործակցություն սկսել Ցեղասպանություն տարած երկրների խորհրդարանների հետ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հնարավոր համարեց, որ նման համագործակցության շրջանակներում կարող են ընդգրկվել նաև այն երկրները, որոնք ցեղասպանություն չեն տարել։
Ռ.Հակոբյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ-ն նման համագործակցության հարցով դեռ որևէ երկրի խորհրդարանի հետ քննարկում չի սկսել։









































