Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ Զվարթնոց թաղամասում գտնվող գազալցակայանի պայթյունի հետևանքով բազմաթիվ վնասվածքներ ստացած 55-ամյա Արմեն Հակոբյանը:
Այս մասին քիչ առաջ Armtimes.com-ը տեղեկացել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանից: Բժիշկն ասաց, որ նրան հաջողվել էր դուրս բերել շոկից, սակայն պայթյունի հետեւանքով ստացած թունավորումը անհամատեղելի է եղել կյանքի հետ:
Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի որդուն՝ գազալցակայանի պայթյունի հետևանքով վիրավորված մյուս Արմեն Հակոբյանին, ապա ըստ Նորայր Դավիդյանի, նրա վիճակում դրական առաջընթաց կա, այս պահին վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































