Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց կարող է հանգեցնել Եվրոպայի հանդեպ օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակի նվազման։ Նա նման կարծիք է հայտնել գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։
Յունկերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հունիսի 1-ին Բեռլինում կայանալիք հանդիպմանը հունական պարտքը կլինի գլխավոր թեմաներից մեկը, թեև պաշտոնապես օրակարգում այդ հարցը չկա։
Յունկերը նաև ԱՄՀ-ին կոչ է արել շարունակել մասնակցել Հունաստանի փրկության ջանքերին։








































