Սիրիայի հյուսիսում մարտերի արդյունքում ջոկատները, որոնք հավատարմության երդում են տվել ԴԱԻՇ-ին, կարողացել են նոր տարածքներ զավթել։
Նրանք վերահսկողություն են ստացել Սորան Ազազ քաղաքի և հարևան երկու գյուղերի նկատմամբ, որոնք նախկինում զավթել էին մրցակից «Լևանտի ճակատի» ապստամբները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Այսպիսով՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերն աստիճանաբար մոտենում են Թուրքիայի սահմաններին։
ԴԱԻՇ-ի ստորաբաժանմանը դիմակայող ապստամբական միությունը խոստովանել է, որ իրենց նահանջի հետևանքով սպառնալիքի տակ են հայտնվել կենսական կարևոր բեռների մատակարարման երթուղիները։










































