Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նախազգուշացրել է Հունգարիային հրաժարվել մահապատժի գաղափարից։ Երկիրը պետք է լքի ԵՄ-ն, եթե վարչապետ Վիկտոր Օրբանն իրենը պնդի՝ հայտարարել է Յունկերը Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։
«Նա, ով մահապատիժ է սահմանում, տեղ չունի ԵՄ-ում»,- մեջբերում է պարբերականը Յունկերի խոսքերը։
Մի քանի շաբաթ առաջ Օրբանը խթանել էր քննարկումները՝ հայտարարելով, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր պետք է հնարավորություն ունենա անձամբ որոշելու՝ սահմանե՞լ մահապատիժ, թե՞ ոչ։










































