Երգիչ Էնրիկե Իգլեսիասը Մեքսիկայում ելույթի ժամանակ վնասել է ձեռքը, սակայն չնայած դրան՝ շարունակել է ելույթը, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ կտրվածքի պատճառով երաժշտի ձեռքը ամբողջը եղել է արյան մեջ, սակայն դա նրան չի կանգնեցրել, ու նա ևս 30 րոպե շարունակել է համերգը:
«Նա որոշում է կայացրել շարունակել համերգը, թեև արնահոսությունը մինչև շոուի ավարտը շարունակվել է»,- հայտարարել է երգչի ներկայացուցիչը:



































