Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին բացատրել է իր նշանակումը այդ պաշտոնում, հայտնում է «112 Ուկրաինան»:
Նրա խոսքով՝ ինքը միշտ վշտացել է այն պատճառով, որ Օդեսայի ու մարզի պոտենցիալն ինչպես հարկն է չի գնահատվում: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է՝ ելույթ ունենալով ProМісто քաղաքային նախագծերի փառատոնում:
«Ինձ միշտ սպանում է այն, որ հիանալի պատմությամբ, բրենդով, պոտենցիալով քաղաքը «քարացել է ժամանակի մեջ» ու գրեթե չի զարգանում»,- ասել է նա:
Սաակաշվիլին մեղադրել է պաշտոնյաներին, որոնք ղեկավարում են քաղաքը, որ նրանք խոչընդոտում են Օդեսայի զարգացումը բոլոր ուղղություններով:
Նա համեմատել է Օդեսան Թբիլիսիի հետ ճարտարապետական առումով և զարգացման ուղիների հարցում:









































