ՕՊԵԿ-ի երկրները, ամենայն հավանականությամբ, նավթի արդյունահանման մակարդակի փոփոխության մասին որոշում չեն կայացնի հունիսին նախատեսվող հանդիպմանը, ինչին նպաստում են Ռուսաստանը և «սև ոսկի» արտադրող այլ երկրները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ՕՊԵԿ-ի ներկայացուցչին:
«Քիչ հավանական է, որ ՕՊԵԿ-ը նավթի արդյունահանման ծավալների փոփոխության մասին որոշում կկայացնի երկու պատճառով. Ռուսաստանը և այլ արդյունահանողներ ցանկություն չեն հայտնել համագործակցել արդյունահանման ծավալների կրճատման որևէ գաղափարի շուրջ:
Մյուս պատճառն այն է, որ նավթի շուկան ամրապնդվում է»,- ասել է նա:








































