Դալլաս քաղաքում (Տեխաս նահանգ) բազմաբնակարան շենքում հրաձգության հետևանքով սպանվել է 3 մարդ, հայտնում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
Իրավապահները ժամանել են դեպքի վայր հանցագործությունից հետո բնակարաններից մեկից ստացված ահազանգի հետքերով: Իրավապահները հայտնաբերել էին տղամարդու 3 դի: Տեղի ունեցածի այլ մանրամասներ հայտնի չեն:
Սպանվածների անունները դեռ չեն հրապարակում, սպանության մոտիվները դեռ պարզ չեն:







































