Այսօր Արտաշատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի Արտաշատի քաղաքապետի նախընտրական քարոզչության շրջանակներում կատարվեց ՀՀ վարչապետի հովանավորությամբ արդեն յոթերորդ տարին կառուցվող Սբ․ Հովհաննես եկեցու բացման արարողությունը: Իսկ եկեղեցու բացման արարողությանը ներկա էր ՀՀԿ-ի ողջ էլիտան, որն ինչպես միշտ փայլում էր իր հմայքով ու ինքնատիպությամբ: Ի դեպ, այնտեղ էր նաեւ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ով Fnews.am-ի հետ զրույցում չթաքցրեց իր զայրույթը վերջին օրերին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու նրա ընտանիքի դեմ իրականացվող քարոզչական արշավի առթիվ:
Մանրամասները՝ տեսանյութում




































