Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը նշել է, որ արդեն սկսել է բանակցություններ վարել այլ ակումբների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Բանակցություններ եմ վարում, սակայն դեռ որոշում չեմ կայացրել: Այդ իսկ պատճառով դեռ ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ կարող է լինել: Կարող է նաև լինել այնպես, որ ես մնամ Դորտմունդում:
Գիտեմ, որ «Բորուսիա»-ն հիանալի ակումբ է և թիմի նոր գլխավոր մարզիչը հարգում է ինձ»,- հայտարարել է գերմանացի կիսապաշտպանը:







































