Կահիրեում սկսել են քանդել Եգիպտոսի նախկին իշխանությունների խորհրդանշանը՝ Հոսնի Մուբարաքի նախկին իշխող՝ Ազգային-դեմոկրատական կուսակցության շենքը: Մայրաքաղաք Կահիրեի փոխքաղաքապետ Մուհամեդ Այման Աբդել Թաուաբի խոսքերով՝ բետոնե կոնստրուկցիաները կքանդի կապալառու ընկերությունը հատուկ շինարարական ծանր տեխնիկայի միջոցով:
Անցյալ հանգստյան օրերին Նեղոսի ափին կանգնած 13 հարկանի այրված շենքի տանիքին, որն արդեն 4 տարի է՝ 2011-ի հունվարի 25-ի հեղափոխությունից ի վեր, փչացնում է քաղաքի արտաքին տեսքը, բարձրացվել են 7 հզոր էքսկավատորներ: Դրանք փուլ առ փուլ, հարկ առ հարկ կքանդեն բետոնե կոնստրուկցիաները, որոնք վնասվել են հրդեհի ժամանակ:




































