Այս շաբաթվա սարքերն են՝ զարթուցիչը, որը ձեր քունը կընդմիջի դոլարի բույրով, սմարթֆոնը, որը չի վախենում ծովի ջրից, և երկէկրան Samsung-ը։
Kickstarter ներդրումային կայքը այս շաբաթ գումար է հավաքել «խելացի» սեղանի ժամացույցների թողարկման համար, որը մարդուն արթնացնում է տարբեր բույրերով: Kickstarter-ում նախագծի նկարագրության մեջ ասվում է, որ սարքավորումը կարող է արձակել դեղձի, շոկոլադի, կոճապղպեղի, սուրճի, վարդի, թարմ խոտի, ինչպես նաև տաք կրուասանի և նոր տպված դոլարների բույր:
Քնելուց առաջ մարդն ընդամենը պետք է որոշի արթնանալու ժամանակը և ցանկալի բույրը: Մեկ քարթրիջը կբավականացնի մոտ 60 անգամ «մարդուն արթնացնելու» համար:
Անցկացված փորձը ցույց է տվել, որ մարդիկ սիրելի բույրից արթնանում են երկու րոպեի ընթացքում: Իսկ եթե մարդը չարթնանա առավելագույնը 3 րոպեի ընթացքում, SensorWake-ը նրան կարթնացնի սովորական զարթուցիչի ազդանշանով:









































