Գիտնականները պարզել են, որ հորանջելը, որպես նմանակվող գործողություն, կարող է առաջանալ ոչ միայն կաթնասունների, այլ նաև թռչունների մոտ: Կենսաբանների ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվել են Animal Cognition ամսագրում:
Այդպիսի երևույթ հանդիպում է շիմպանզեների, շների և լաբորատոր առնետների մոտ: Սակայն այժմ ապացույցներ կան, որ հորանջելը վարակիչ է նաև այլ տեսակի կենդանիների և թռչունների համար:
Կենսաբանների փորձին մասնակցել են 16 ալիքավոր թութակներ: Սկզբում թութակները բաժանվել են զույգերի և տեղավորվել տարբեր վանդակներում: Որոշ վանդակներից կարելի էր տեսնել թռչուն-հարևանին, իսկ որոշներից՝ ոչ: Երկրորդ փորձի ժամանակ թռչուններին ցուցադրել են տեսահոլովակ՝ հորանջող ալիքավոր թութակով: Փորձի արդյունքները հաստատել են, որ թռչունները սկսում են հորանջել մեկ այլ հորանջող թռչուն տեսնելիս, ընդ որում՝ պատասխան ռեակցիա կարող է առաջացնել և՛ կենդանի թռչունը, և՛ տեսահոլովակը:











































