Վերջերս աուտիզմով տառապող երեխաների համար ամերիկացի գործարարը ստեղծել է հատուկ բազկաթոռ՝ գրում է Meddaily-ն: Այն ունի մշտապես փչված 2 բարձիկ՝ անվտանգության համար: Ստացվում է, որ բազկաթոռը «գրկում է» երեխային, երբ վերջինս նստում է այնտեղ: Հատուկ հաղորդիչներնը մշտական ճնշում են ապահովում երեխայի ամբողջ մարմնի վրա:
Գյուտի հեղինակը ամերիկացի գործարար Ստյուարտ Ջեքսոնն է, ում որդին՝ Ջոշուան, ևս տառապում է աուտիզմով:









































