Հակաիսլամական բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի մզկիթի մոտ, որտեղ ուրբաթ օրը բացվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Մզկիթի շենքի մոտ հավաքվել են մոտավորապես 75 հակաիսլամիստ ակտիվիստներ, որոնցից մի քանիսը զինված են:
Ոստիկանության աշխատակիցները շրջանում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, քանի որ մզկիթի հրապարակում մարդկանց թիվն ավելանում է:
Մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսը, որ բացվել է քաղաքի իսլամական հասարակական կենտրոնում, մայիսի սկզբին Տեխաս նահանգի Գարլանդ քաղաքում համանման միջոցառման ժամանակ հրաձգության պատասխանն է: