Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

«Արի տուն»՝ երկու շաբաթով. Հայաստան կայցելի 1100 սփյուռքահայ երիտասարդ

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Արի տուն» և ««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերին նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, այլ գերատեսչությունների, քաղաքապետարանների ու մարզպետարանների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որի գլխավոր նպատակն է գերատեսչության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի աշխատանքների համակարգումը, պատշաճ իրականացումը : Նախարարը նշել է, որ 2015թ. ծրագրերի շրջանակներում կհյուրընկալվեն 2000-2500 սփյուռքահայ երիտասարդ, որոնց ճանապարհի, անվտանգության, առողջապահական և այլ հարցերը լուծելու համար նախարարությունն աշխատում է պետական կառավարման բոլոր բնագավառների հետ: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գերատեսչություններին, քաղաքապետարաններին ու մարզպետարաններին՝ 2014թ. ծրագրերին ակտիվ և կազմակերպված մասնակցելու համար:

«Արի տուն» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ֆ. Զաքարյանը ներկայացրել է 2015թ. ծրագրով կատարված և նախատեսվող աշխատանքները: Նա մասնավորապես նշել է, որ այս տարի նախորդ տարիների նման նախատեսվում է ընդունել երկշաբաթյա ծրագրով 1100 սփյուռքահայ երիտասարդի: Մշակվել և հաստատվել է 2015թ. ծրագրի գրքույկ-ուղեցույցը, թարգմանվել է ռուսերեն և անգլերեն: 2015թ. ծրագիրը կիրականացվի հունիսի 14-ից մինչև օգոստոսի 29-ը՝ 8 փուլով: 2015 թվականի մայիսի 21-ի դրությամբ ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 160 սփյուռքահայ՝ 20 երկրից: Այս տարի Դերսիմից և Դիարբեքիրից սպասվում է 40-ական մասնակից: Հայ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության երիտասարդական հավաքի շրջանակներում ծրագրին կմասնակցի ևս 200-220 երիտասարդ՝ Լիբանանից, Սիրիայից, Քուվեյթից, Ֆրանսիայից, Կիպրոսից, ԱՄՆ-ից, Կանադայից: Ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել 50 սիրիահայ երեխա:

Ֆ. Զաքարյանը ներկայացրել է նաև ««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրն իր վեց ուղղություններով և նախապատրաստական աշխատանքները:

ԵՊՀ հետ համատեղ անցկացվող «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 ծրագրի նախապատրաստական աշխատանքները նույպես ընթանում են ըստ ժամանակացույցի:

Խոսելով «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների արդյունավետության մասին՝ ԵՊՀ հասարակայհայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյաննառաջարկեց դասընթացները դարձնել շարունակական՝ հեռաուսուցման համակարգի ներդրման միջոցով:

ՀՀ սփյուռքի նախարարն ամփոփել է նիստը և տվել է հանձնարարականներ՝ աշխատանքն ավելի համակարգված ու բովանդակալից դարձնելու նպատակով: «Ոզում եմ հավատալ, որ այս տարվա ծրագիրը միասնական ջանքերով կյանքի կոչելով , ՀՀ նախագահի, վարչապետի հանձնարարականները լիարժեք կկատարվեն», համոզմունք է հայտնել նա :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում