ԱՄՆ Սիթլե քաղաքում ավտոմեքենայում հայտնված գողը ամուսնական զույգին օգնել է շահել վիճակախաղում: Կողոպտվելու շնորհիվ զույգը գտել է իրենց կորցրած վիճակախաղի տոմսը` շահելով մեկ միլիոն դոլար: Դրա ջեք փոթը 350 մլն դոլար է կազմել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Գողն ավտոմեքենայից գողացել է արևային ակնոցները: Հենց դրանց հետևում էլ եղել է երջանիկ տոմսը, որը չի գրավել չարագործի ուշադրությունը:
Ամուսինները, ովքեր վիճակախաղի կազմակերպիչներին խնդրել են չհրապարակել իրենց անձնական տվյալները, տոմսը ձեռք են բերել դեռևս փետրվարին, սակայն մոռացել են, թե ուր են դրել: Նրանք նախատեսում են շահումը ծախսել Ֆրանսիա և Իսլանդիա կատարելիք ճամփորդությունների, ինչպես նաև տան վերանորոգման վրա:







































