Sunday, 05 07 2026
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ

Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը և Seedstars Երևանը համախմբել են բազմաթիվ ծրագրավորողների և ստարտափների

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի և Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպել են հետաքրքիր մրցույթային օր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ստարտափների համար։

«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում: Արդյունքում՝ նրանք մշակել են բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում», – նշել է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվել է ամպային տեխնոլոգիաների և ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը կիրառել են լուծումներ մշակելիս։ Շուրջ վեց ժամ աշխատելով՝ մասնակիցները ժյուրիի դատին են ներկայացրել իրենց արտադրանքի նախատիպը։ Առաջին տեղը զբաղեցրած Հակադրոմ թիմն արժանացել է 650,000 ՀՀ դրամ մրցանակի։ Երկրորդ տեղի համար սահմանված 350,000 ՀՀ դրամ մրցանակը վաստակել է PaxIT թիմը։ Զբաղեցնելով երրորդ հորիզանականը՝ արժեքավոր մրցանակի է արժանացաել նաև dHunt թիմը։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլար, որը վաստակել է Մակրոսոֆթ թիմը։

Միջոցառման երկրորդ մասը նշանավորվել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլով, որը նախատեսված էր կայացած ստարտափների համար։ «Seedstars World-ը մի հարթակ է, որը կապ է ստեղծում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնե հովտի և Արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը։ Մեկ տարվա մեր փորձառությունը ցույց է տվել, որ զարգացող երկրներում առավելագույն արդյունքի կարելի է հասնել մասնագետներին խրախուսելով և ձեռնարկատիրության մեջ ներդրումներ կատարելով»,- նշել է Ալիզ Դե Տունակը՝ Seedstars World-ի գործադիր տնօրենը։ Միջոցառման ընթացքում, հայցադիմումով ներկայացած 35 ստարտափից ընտրված 12-ն իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ 2016 թ․ին Շվեցարիայում կայանալիք Seedstars World-ին Հայաստանը կներկայացնի Eye Care Plus ստարտափը։

Հեքըթոն[ՅԱՆ]-ին մշտապես աջակցել են տեղական ընկերությունները։ Այս տարի միջոցառմանն աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ, Հովնանյան Ինտերնեյշընլ, Սիքստ և Թի-Էս-Դի ընկերությունները: Միջոցառման մասնակիցներն օգտվել են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի առաջարկած բարձրակարգ ծառայություններից: Պատահական չէ, որ «Hackathon[Yan]» մրցույթի անցկացման վայր էր ընտրվել «Վահագնի» բնակելի թաղամասը: Թաղամասի բնակիչներն օգտվում են «ՔԱՌՅԱԿ» սակագնային պլանից, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջին անգամ Հայաստանում, ներկայացրել է օպտիկամանրաթելային տեխնոլոգիաներով մատուցվող՝ IP հեռուստատեսության, ինտերնետ կապի, ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայությունների համալիր լուծում: «Վահագնի» բնակելի թաղամասը միացած է 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական (մագիստրալ) ինտերնետ ցանցին:

^3732EFB0A202BB39DBD97C0880096B532EB982190B0CBBB8F1^pimgpsh_fullsize_distr

^63D5FC5154EBFDC5CA33B6037166658EFD874C1AB288DB6A4B^pimgpsh_fullsize_distr

 

^5A8E44F2232E0C96A6ADFF3EE054157DC1B410608BD0CCE6DA^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում