Հենց սկսում ես մտածել, որ արդեն հաստատվել ես թխվածքների աշխարհում, մի նոր բան է հայտնվում և քեզ հիասթափեցնում Apple Charlotte-ից: Այս շաբաթ նորույթը ձգողականության օրենքին չենթարկվող թխվածքներն են:
Ես գիտեմ, թե ինչպես է հնարավոր, որ թխվածքները չենթարկվեն ձգողականությանը, ասում է Ջան Մուարը dailymail.co.uk կայքում:
Ձգողականությանը չենթարկվող տորթերը կառուցված են այնպես, որ թվում է, թե դրանց խորտիկները լողում են օդում:
Սովորաբար տորթի դեկորատիվ մասերը օդում մնում են թխվածքի մեջ թաքցրած լաստակների միջոցով, որոնք կարող են լինել պլաստիկ ձողիկներ, բամբուկե փայտիկներ կամ նույնիսկ մետաղյա ձողեր:
Բայց կարո՞ղ է ինչ-որ մեկը պատրաստել այդպիսի տորթեր:
Ես շատ էի ուզում դա փորձել:
Ես փորձեցի դա՝ պատրաստելով հանրահայտ M&M թխվածքը: Նա այնպիսի տեսք ունի, կարծես օդում կախված փաթեթից քաղցրավենիքների հեղեղը թափվում է երկու հարկանի տորթի վրա:
Չնայած կան պատրաստման բազմաթիվ մեթոդներ, բայց ես օգտվեցի MyCupcakeAddiction էջում տեղադրված՝ ավստրալացի Էլզի Ստրաչանի կարճ ֆիլմից՝ YouTube-ի նրա էջում:
Էլզիի ցուցումները պարզ են ու հստակ, և չնայած իմ տարբերակը որոշ առումով տարբերվում է նրա ցուցադրած տարբերակից, բայց սկզբունքը նույնն է:
Վերջապես ստացվեց:
Շատ տպավորիչ է, սակայն հարկ է խոստովանել, որ այնքան էլ համեղ չէ:















































