Միչիգանի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել մկների վրա և պարզել են, որ ճարպերի բարձր պարունակությամբ դիետան վերածրագրավորել է արու կրծողների մոտ արյան ցողունային բջիջները։ Դա հանգեցրել է նյութափոխանակության խանգարումների։ Այս մասին հայտնում է Zee News-ը։
Մասնագետները նշում են, որ կանանց ու տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների ու դիաբետի ռիսկը խիստ տարբերվում է։ Արու կրծողներն ավելի հաճախ են ուսումնասիրվում, քանի որ նրանց դեպքում հիվանդությունների ռիսկն ավելի բարձր է, քան էգերի դեպքում։ Գիտնականները համեմատել են, թե ինչպես են մկների արուներն ու էգերը արձագանքել ճարպերի բարձր պարունակություն ունեցող դիետային։
Նրանք նկատել են, որ վերարտադրողական տարիքի էգերի դեպքում, որոնք տառապում են ճարպակալումից, առաջացել է միայն չափավոր բորբոքային արձագանք, իսկ գեր արուների մոտ լեյկոցիտների մակարդակը զգալի բարձրացում է գրանցել։ Դրա պատճառով նրանք առավել հակված են դարձել արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մակարդակների բարձրացմանը։









































