Երեկ գիշեր ամերիկացի հայտնի երգչուհի Մրայա Քերին, որը վերջերս տեղափոխվել է Լաս Վեգաս մի շարք երաժշտական շոուներում ելույթ ունենալու համար, ներկայացրել է իր նոր՝ «Անվերջություն» երգը: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Միջոցառումն անցել է Նյու Յորքի աստղադիտարանում 396 մ բարձրության վրա: Այդ աստղադիտարանը նոր է, այցելուների առաջ երեկ է բացվել: Հիշեցնենք՝ Մրայայի նախկին մենեջեր Դեմիեն Յանգի խոսքով՝ վերջերս երգչուհու վոկալային տվյալները նահանջել են: Չնայած սլանդալային բաժանությանը՝ Յանգը որպես պրոֆեսիոնալ կարծում է, որ Քերին պետք է մեկ-երկու ամիս փորձեր ստուդիայում և իր համար վոկալի ուսուցիչ վարձեր ձայնը վերականգնելու համար: Դեմիենի խոսքով՝ Մրայան ապրում է հորինված աշխարհում, քանի որ շրջապատում բոլորը նրան քծնում են ու ճշմարտությունը չեն ասում (ճշմարտության համար աստղը հեռացնում է աշխատանքից):









































