Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը։ Համապատասխան օրինագիծը օրենսդիր մարմնում գրանցվել է մայիսի 28-ին։ Այս մասին հայտնում է վրացական «Լիբերալ» պարբերականը։
Մարիխուանայի օրինականացման նախաձեռնողի դերում հանդես է եկել փոքրամասնության պատգամավոր Գոգա Խաչիձեն։ Համաձայն նախաձեռնության՝ մարիխուանայի պատրաստումը, ձեռքբերումը, պահումը կամ օգտագործումը առանց բժշկի նշանակման քրեորեն պատժելի արարք չէ։
Դրա հետ մեկտեղ՝ պատգամավորն առաջարկում է նաև նվազեցնել թմրանյութերի օգտագործման վարչական տուգանքը 500 լարիից (մոտ 218 դոլար) 100 լարիի (մոտ 43.6 դոլար):









































